ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի պայթյունի ժամանակ զոհվել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է ավտոմեքենայում գտնվող անձանց մասին, որը հայտնվել էր պայթած բեռնատարի մոտ։
Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։ Այդ մասին գրում է Украинская правда-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։